A
A
Գյուղատնտեսական աշխատանքների պասիվ շրջանն է․ Ծաթերում թղթախաղի ու նարդու առաջնություններ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրը մռայլ է, Ծաթերի փողոցները՝ դատարկ: Գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների պասիվ շրջանն է: Փողոցում երևացողներն էլ համայնքային կենտրոնի սենյակ են շտապում: Թղթախաղի ու նարդու առաջնությունների ընդմիջումները մտահոգություններով են ընդհատվում․ խաղասենյակի պատուհանին փակցված հայտարարությունը լավ բան չի խոստանում, այս տարի մեկ պարկ ազատական պարարտանյութը ևս 3000 դրամով է թանկացել:
Պարարտանյութի, դիզվառելիքի գնաճի մասին իրենց դժգոհություններից փոփոխություն չեն ակնկալում, իսկ ահա խաղասենյակի հարցի լուծմանը սպասում են: Հիմնանորոգված համայնքային կենտրոնի շենքի մի փոքր սենյակն է ծառայում իրենց, տեղը նեղվածք է, մուտք ու ելք անում են հերթով:
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում