A
A
Ալավերդցի աղունիկ թռցնողը ցանկանում է, որ սիրելի թռչունները թևածեն՝ խաղաղություն սփռելով ամենուր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱղավնիներ պահելու սովորույթը հայերի մոտ կա դեռ վաղ ժամանակներից։ Խաղաղության, սիրո, հույսի, մաքրության, և անաղարտության խորհրդանիշ այս թռչուններին պահում ու բազմացնում են ոչ միայն գյուղերում, այլև քաղաքային բնակավայրերում։
Ալավերդու բնակիչ Նորիկ Կիրակոսյանն արդեն քառասուն տարի իր օրը սկսում է սիրելի թռչուններին՝ աղավնիներին կերակրելով ու խնամելով։ Ասում է՝ կյանքն առանց նրանց չի պատկերացնում։ Թռչուններն էլ, հոգատար տիրոջ խոսքով, իրեն են նվիրված ու հավատարիմ, անգամ մեքենայի և ոտքի ձայնն են տարբերում ուրիշներից։
«Նրանք երբեք ուրիշ տեղ չեն գնում։ Եթե գնում են, ապա անպայման վերադառնում են», — ասում է աղավնապահը։
Ամեն առավոտ աղավնիներ թռցնելով՝ Նորիկ Կիրակոսյանը ցանկություն է պահում, որ իր սիրելի թռչունները թևածեն՝ խաղաղություն սփռելով ամենուր։