«Դիտորդների գործունեության նոր կարգ. սահմանափակո՞ւմ, թե՞ կարգավորում». քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 17-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Դիտորդների գործունեության նոր կարգ. սահմանափակո՞ւմ, թե՞ կարգավորում» թեմայով։ Բանախոսներ՝ 🔹Հերմինե Հարությունյան, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ, 🔸Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ծրագրերի ղեկավար: 🔎Քննարկման ընթացքում կանդրադառնանք՝ -Ի՞նչ նոր կարգավորումներ են ենթադրում Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները դիտորդների վերաբերյալ, -Ինչպիսի՞ խնդիրներ և ռիսկեր են տեսնում դիտորդական առաքելությունները, -Ինչպե՞ս նոր կարգավորումները կազդեն դիտորդական առաքելությունների աշխատանքի վրա, -Որքանո՞վ են փոփոխությունները նպաստում ընտրական գործընթացի թափանցիկությանն ու վստահելիությանը։ 📌Ընտրական օրենսգրքում դիտորդների վերաբերյալ վերջին փոփոխություններն ընդունվել են 2026 թվականի հունվարի 23-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Ըստ այդմ՝ խստացվել են դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները՝ -քաղաքական չեզոքություն, -ֆինանսավորման աղբյուրների բացահայտում, -դիտորդների վարքագծի կանոններ, -դիտորդական կազմակերպությունների գործունեության թափանցիկություն։ Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի 🔗յություբյան-https://www.facebook.com/mediacenterarmenia 🔗ֆեյսբուքյան- https://www.youtube.com/@MediaCenterArmenia հարթակներում։ Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ 📍Հասցե՝ Մյասնիկյան 1/6 (IQ բիզնես կենտրոն, 2-րդ հարկ) Меньше Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։