Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել (տեսանյութ)

Ի պատասխան Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվության, հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության իրավասու մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ տեսագրություն և լուսանկարներ, որոնք հերքում են ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տվյալ փաստերը կներկայացնի միջազգային հանրությանը։