Եթե 2000 թվականին իմանայի, թե ինձ ինչ է սպասվում, երբեք չէի համաձայնի ղեկավարել նվագախումբը․ Թոփչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Համավարակից հետո երաժշտների կյանքը վերջապես աշխուժացավ։ Հայաստանում դա ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ավարտվեց, իսկ Եվրոպայում, շատ երկար այդ «գարշելի թատրոնը, շարունակվում էր։ Ես ունեմ իմ կարծիքը այս ամենի մասի, ինչևէ։ Այս տարի, երբ Գերմանիայում էի այդ «դիմակահանդեսը» արդեն չկար։ Հետևանքները դեռ չգիտենք, բայց, հուսանք, որ համավարակը մնաց պատմության անցյալում։ Մեր նվագախումբը նորից հրավերներ ունի, նորից ճամփորդում ենք։ Ես էլ որպես դիրիժոր շատ ծրագրեր ունեմ։ Տարվա սկզբից մեկ շաբաթ այստեղ եմ, մեկ շաբաթ՝ արտերկրում։ Փորձում եմ համատեղել», - ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Շուտով երկրից չորս ու կես ամսով բացակայելու է։ Գերմանիա, Դանիա, Իտալիա, հետո Ռուսաստան՝ Մոսկվայի «Մեծ թատրոն», արդեն ավելի երկար ժամանակով։ Այդ ընթացքում Հայաստան կվերադառնա երեք օրով միայն, ապրիլի 24-ի համերգը ղեկավարելու։
Պարոն Թոփչյանի բացակայության ժամանակ ֆիլհարմոնիկի համերգները կղեկավարեն հրավիրյալ հայտնի դիրիժորներ՝ Պավել Կոգանը, Անդրեյ Բորեյկոն և այլոք։ Իսկ նվագախմբի հետ փորձերը կիրականացնի Սլովենիայից հրավիրյալ դիրիժոր։
«Այս տարիներին մեր նվագախումբը շատ դժվարությունների միջով անցավ ու հաղթահարեց։ Ես միշտ ասում եմ, եթե 2000 թվականին իմանայի, թե ինձ ինչ է սպասվում, երբեք չէի համաձայնի ղեկավարել նվագախումբը»,- նշեց պարոն Թոփչյանը։
«Ա1+»-ի զրույցը Էդուարդ Թոփչյանի հետ՝ տեսանյությում։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support