Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

3 տարի է անցել, բայց բանակցողը չի հասկացել․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

«Ես ահազանգեր եմ ստացել Գեղարքունիքից և Տավուշից և ամբողջ Արցախի երկայնքից, որ զինտեղնիկայի կուտակում և տեղաշարժ է եղել և ես այդ ահազանգը հնչեցրել եմ իմ միջազգային գործընկերներին»․ Այս մասին Ազգային Ժողովում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Թովմասյանը նշեց, որ բանակցություններին այլընտրանք չկա, քանի որ այլընտրանքը պատերազմն է․ «3 տարի է բանակցողը դեռ չի հասկացել, որ ինչքան մենք զիջում ենք Ադրբեջանին տարածքներ, այնքան իր ախորժակը բացվում է»։

Դիտարկմանը, որ Արցախը բանակցային գործընթացներում միայնակ է մնացել, Թովմասյանը նշեց․ «Արցախը ի տարբերություն ՀՀ-ի, իր հուսալի դաշնակից է համարում Ռուսաստանին և այն հանդիպումը, որը հետաձգվում է հենց այդ պատճառով է, որովհետև Արցախը պահանջում է, որ բանակցությունները լինեն ՌԴ-ի միջնորդությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։