Բացել լրահոսը Փակել լրահոսը
vachagan_ghazaryan_vacho-3-822x462
A A
Հասարակություն

Տանում էի պարտքերս տայի, ընկերներիս գումարներն էին․Վաչագան Ղազարյանը՝ իր մոտ հայտնաբերված միլիարդների մասին (տեսանյութ)

Դատարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին այն մասին, թե որտեղից նրան 8 մլրդ դրամ, ինչին Ղազարյանը պատասխանեց․

«Դատախազությունն է այդպես ներկայացրել, ուրեմն իրենց հարցրեք, բա եկել եք այստեղ՝ ինչի համար, մենք էլ ենք դրա համար եկել այստեղ, վիճում, այդպիսի բան չկա, իրենք շատ բան կարող են ասել»։

Լրագրողի հարցին՝ ունի՞ արդյոք ապօրինի գույք, Ղազարյանն ասաց՝ ոչ։

Դիտարկմանը, երբ բանկից ճամպրուկով լի փողերով նստում էր մեքենա, ո՞ւր էր գնում, Ղազարյանը ասաց․

«Տանում էի պարտքերը տայի, ընկերներիս գումարներն էր, հանում էի, տայի իրենց»։

Լրագրողի հարցին՝ Ձեր տունը պատրաստվում եք տալ պետությանը, նա նշել է. «Պետությանն ինչ տվել ենք, դա արդեն շատ-շատ է։ Ես տալու բան չունեմ»։

Նա ասել է, թե պետությունից գումար չի թաքցրել. «Բանկում դրած ավանդը թաքցրա՞ծ է եղել»։

Ինչ վերաբերում է ապօրինի գույքին, Ղազարյանը վստահեցրել է, թե իր ունեցած բոլոր գույքն օրինական է։ Միաժամանակ նա չի բացառել պետության հետ հաշտության գալու հնարավորությունը։

Մանրամսաները՝ տեսանյութերում