Մոսոյին և Սեյրան Օհանյանին պետք է հարցնել, թե ինչու է այդպես․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախի իշխանությունները կարող են ասել․ եկեք Ստեփանակերտում հանդիպենք, ոչ թե Բաքվում»․ նշում է «ՔԺԿ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի առաջարկին, ըստ որի, առաջարկվում է Բաքվում կազմակերպել հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
Շիրինյանը կարծում է, որ Ռուսաստանն ի օգուտ Ադրբեջանի է գործում, իսկ հարցին, թե ինչպես անել, որ Արցախում ադրբեջանական սադրանքները չկրկնվեն, Շիրինյանը պատասխանեց․
«Կրկնվելու են նման դեպքերը, մինչև ՊԲ-ն չունենա այն հզորությունը՝ նման սադրանքները զսպելու համար։ Պետք են զինված ուժերի գործողություններ, այդ կարողությունն ունե՞նք, թե չէ։ Այդ հարցը պետք է տրվի ՀՀ այն զինվորականներին և գեներալներին, ովքեր բանակը ղեկավարեցին 30 տարի։ Այն Մոսո կոչվածին պետք է հարցնել, Սեյրան Օհանյանին պետք է հարցնել թե ինչու է այսպես»։
Շիրինյանի կարծիքով, Ռուսաստանը ոչ թե չի կարողանում իր խաղաղապահների գործառույթների արդյունավետությունը ավելի մեծացնել, այլ չի ցանկանում։ Շիրինյանի կարծիքով, ՌԴ-ն այդպես է վարվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ․
«Պատերազմի ընթացքում ռուսները ղեկավարել են հայ գեներալների միջոցով, 5-րդ շարասյունը դա է, որոնք գեներալներ չեն, պարզապես ունեն ուսադիրներ»։
Քաղաքագետը ավելացրեց, որ ՀՀ իշխանությունների խնդիրը պետք է լինի Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի հարցը լուծել, որպեսզի ռուս խաղաղապահների դուրս գալուց առաջ կամ անմիջապես հետո միջազգային խաղաղապահ ուժերը տեղակայվեն։
Մանրամասն՝ տեսանյութում