Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Ի դեպ

Երջանկությունը՝ 16-ամյա աղջկա աչքերով (տեսանյութ)

Այս տեսանյութը պատրաստել է 16-ամյա Մանե Մխիթարյանը, որը սովորում է թիվ 127 ավագ դպրոցում: Նկարահանումից մինչեւ մոնտաժ ինքնուրույն է արել:

«Մի քանի ամիս աշխատել եմ տեսանյութի վրա, քանի որ ամեն անգամ նոր կադրեր էի նկատում և փոխում»,-ասում է նա:

Տեսանյութի հերոսները նրա հարազատներն ու ընկերներն են: «Տեսանյութը ստեղծել եմ, քանի որ գլխավոր նպատակներիցս մեկը մարդկանց ցույց տալն է, թե իրականում ինչքան երջանկություն կա նրանց կողքին»,-ասում է 16-ամյա աղջիկը: Իսկ իր համար երջանկությունը զգացողությունն է,որ ժպտում է, պարում, նվագում,պարզապես ապրում:

Ու որպեսզի երջանկության զգացողություններն ավելանան, նա անընդհատ նոր զբաղմունք է գտնում իր համար՝ սովորում է ժեստերի լեզուն, լուսանկարում, մոնտաժում, եւ այլն:

16-ամյա աղջկա՝ երջանկության պահերի արձանագրումը՝ տեսանյութում