«Ուրարտուն» հաղթեց «Ալաշկերտին» և ամրապնդվեց 1-ին տեղում. ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացան 25-րդ տուրի վերջին երկու խաղերը:
Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Նոային» և հաղթեց 3:0 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իվուարցի Վիլֆրիդ Էզան:
Օրվա երկրորդ խաղում առաջնության առաջատար «Ուրարտուն» հյուրընկալեց «Ալաշկերտին»: Հանդիպման 37-րդ րոպեին Կարեն Մելքոնյանի խփած միակ գոլը հաղթանակ բերեց տանտերերին:
Այդպիսով, «Ուրարտուն» վաստակեց 62 միավոր և պահպանեց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ եղած 6 միավորի առավելությունը: «Ալաշկերտն» առաջին պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի ղեկավարությամբ և այժմ 42 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: «Նոան» նախորդ տուրում «Արարատին» հաղթելուց հետո դարձյալ սայթաքեց և վաստակած 18 միավորով մնաց նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում:
Առաջնության 26-րդ տուրը կմեկնարկի մարտի 9-ին: Մինչ այդ կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները: