Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk
A A
Սպորտ

ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիան ֆինանսական նոր աջակցություն է ակնկալում ԿԳՄՍ-ից

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը մի քանի առաջարկություններով է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած սպորտի ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկմանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գագիկ Սարգսյանը մասնավորապես առաջարկել է 2024-2026թթ ՄԺԾԾ-ում ավելացնել «2026թ․ ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» հոդվածը:

Հաջորդ առաջարկը վերաբերել է «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» հոդվածին։ Առաջարկվել է ծրագրում ընդգրկել ՀՀ բոլոր օլիմպիական մարզաձևերի հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչներին՝ առանց տարբերակման, քանի որ հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 13 օգոստոսի 2015 թվականի N 925-Ն որոշմամբ ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը հանդիպման ժամանակ քննարկել են ձմեռային մարզաձևերին առնչվող այլ հարցեր