Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika (1)
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Թուրքիա

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 11-16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում, Հայաստանի հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Տեղում թիմին մրցումներին կպատրաստեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առաջնությանը կմասնակցի որպես մրցավար: Վերջինների թվում է նաև Արթուր Գյուրջինյանը:

Նշենք, որ Հայաստանը կմասնակցի ոչ միայն անհատական, այլև թիմային մրցումներին: