Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Ադրբեջանցիների գործողությունները մեծ հաշվով տեղավորվում են ՀՀ իշխանությունների ծրագրի մեջ․ Ա․Բաղդասարյան (տեսանյութ)

«Դա ՀՀ իշխանությունների փնթիության արդյունք է։ Նախ, ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները նախապես իմացել են, թե ինչ է լինելու և սովորաբար տեղեկացված են լինում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացմանը։

Նրա խոսքերով՝ խնդիրը Ադրբեջանի կողմից 300-500 մետր առաջ գալը չէ։ Ա․ Բաղդասարյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունները դելիմիտացիա են իրականացնում։

«Եվ ՀՀ իշխանությունների ընկալումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ մոտավորապես այսպիսին է՝ Արցախից վերջնականապես հրաժարում, հայ-ադրբեջանական սահմանի ճշտում, խաղաղության փաստաթղթի ստորագրում։ Հեռանկարում ռուսական զորքերը դուրս են գալիս, և ստեղծվում է խաղաղության դարաշրջան։ Ադրբեջանցիների գործողությունները մեծ հաշվով տեղավորվում են ՀՀ իշխանությունների այս ծրագրի մեջ»,- հավելեց Ա․Բաղդասարյանը։

 

 

Մանրամասները՝ մեկնաբանություններում։