Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական վարկը

Տնտեսություն
304c85a5a8388778fb23f71acbd863f7

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկը` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում:

Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության` ծրագրի նպատակը 55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է` կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու և տնտեսությունների կողմից անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: Վարկն ունի 20 տարվա մարման ժամկետ, որից 10-ը՝ արտոնյալ պայմանով: