Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Դին Լիրենը հաղթեց Նեպոմյաշչուն և հավասարեցրեց հաշիվը. շախմատի թագի համար

Աստանայում տղամարդկանց շախմատի թագի համար անցկացվող մրցամարտում այսօր կայացավ 4-րդ պարտիան:

Սպիտակներով հանդես եկող Դին Լիրենը միջնախաղում չնայած նավակը փոխանակեց ձիու հետ, սակայն կենտրոնով բավական ուժեղ գրոհ կազմակերպեց զինվորներով: Չինացի գրոսմայստերը հետագայում ոչ միայն վերադարձրեց կորցրած որակը, այլև դիրքային առավելություն ստացավ: Յան Նեպոմնյաշչին փորձեց հակախաղ գտնել, սակայն՝ ապարդյուն: 47-րդ քայլին սևերն անձնատուր եղան:

Այդպիսով, Դին Լիրենը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն և հավասարերցրեց հաշիվը՝ 2:2: Հաջորդ՝ 5-րդ պարտիան, տեղի կունենա ապրիլի 15-ին: