A
A
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի չեմպիոնության համար
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մրցումային առաջին օրը մեր 10 ըմբիշներից հանդես կգան հինգը։
Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) միանգամից պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից, ընդ որում առաջինի մրցակիցը կինի Թուրքիայի ըմբիշ Ադեմ Բուրակ Ուզունը:
Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) կմեկնարկեն 1/8 եզրափակչից:
Այսօր կկայանան նախնական փուլի և կիսաեզրափակիչ մրցամարտերը, իսկ վաղը՝ եզրափակիչ և 3-րդ տեղի համար գոտեմարտերը։