Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայերը շատ արտիստիկ են, իսկ Կոմիտասը կիսաստված է․ Վիյոտան (տեսանյութ)

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպված համերգին, որը ղեկավարում էր դիրիժոր Հմայակ Դուրգարյանը, ներկա էր նաև «Անրի Վիյոտան ասոցիացիա»-ի նախագահ Ագնես Բրիոլ Վիյոտանը։

«Հայաստան եմ եկել, քանի որ այս համերգին կատարելու են նաև իմ նախապապի՝ Անրի Վիյոտանի գործը, ով 19-րդ դարի ռոմանտիկ ուղղության խոշորագույն ջութակահարներից և կոմպոզիտորներից, Պագանինիի սանը, կարելի է ասել իր ժամանակի «ռոք-աստղ» էր»,- ժպտալով նշեց տիկին Ագնեսը։

«Ներկա էի Կամերային նվագախմբի փորձին, և կարող եմ ասել, որ հիասքանչ նվագախումբ է»,- ասաց նա, ու հավելեց, որ չնայած առաջին անգամ է Հայաստանում, սակայն քանի որ ապրում է Մարսելում, հայկական թաղամասում, շատ հայ ընկերներ ունի և հասկացել է, որ հայերն, ընդհանրապես շատ արտիստիկ են ու երաժշտական։

«Իսկ, որպես դաշնակահար, կասեմ, որ շատ եմ սիրում Կոմիտասին ու ինձ համար նա կիսաստված է»,- ընդգծեց Ագնես Բրիոլ Վիյոտանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support