Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը Ջրառատում ծանոթացել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինաշխատանքներին (տեսանյութ)

Ջրառատ բնակավայրում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքը:

Մարզադպրոցի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի շահագործման սեպտեմբեր ամսին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ: