A
A
Հայտարարված համապետական շաբաթօրյակին մայրաքաղաքը միացավ «Երևան՝ իմ տուն» կարգախոսով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մայրաքաղաքը միացավ «Երևան` իմ տուն» կարգախոսով: Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվեց հասցեագրված տարածքներում՝ այգիներում, պուրակներում, բակային տարածքներում ու աղբի կուտակման քրոնիկ հասցեներում:
Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին ապահովել էր անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով: Համաերևանյան շաբաթօրյակի հիմքում` Երևանը որպես տուն ընկալելու մշակույթի ձևավորումն է, ինչն էլ հնարավորություն կտա պատասխանատու լինել քաղաքի հանդեպ ոչ թե բառերով, այլ հոգատար վերաբերմունքով սիրել Երևանը:
Քաղաքապետարան