A
A
Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում է
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ:
2-րդ կիսաեզրափակչից հետո պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները` Ալբանիա, Կիպրոս, Էստոնիա, Բելգիա, Ավստրիա, Լիտվա, Հոլանդիա, Ավստրալիա, Հայաստան և Սլովենիան։
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչից եզրափակչում մրցելու հնարավորություն էին ստացել
Նորվեգիա,ն Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան:
Նշենք, որ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: