«Լուսակերտին» տուգանեցին (տեսանյութ)
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր որոշեց տուգանք կիրառել հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ: Տուգանքը կկազմի մոտ 100 միլիոն դրամ:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելու հետևանքով ստեղծվել է դեֆիցիտ, իսկ այդ երեւույթը գնահատվել է իբրեւ գերիշխող դիրքի չարաշահում:
Ի դեպ, «ԼՏԹՖ»-ի ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանի խոսքերով,դեֆիցիտ ստեղծելու համար պետք է միտում ունենալ. «Ինչի՞ համար ստեղծել դեֆիցիտը,բնականաբար`շահույթ ստանալու,բայց դեռ պետք է ապացուցել,ստացվե՞ լ է շահույթ,թե՞ ոչ»:
«Վաճառվում է խանութին,հետո խանութից գնվածը վաճառվում է երկրորդ,երրորդ ձեռքից;Մենք գերշահույթ չենք ստացել,արտադրության պրոցեսում գերշահույթ չի գոյանում :Դեկտեմբերին առաջացած դեֆեցիտի պատճառը առաջարկի ու պահանջարկի տարբերությունն է,որովհետև պարենային ճգնաժամի արդյունքում պարենի գներն էապես թանկանում են; Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին,սպառման աճի դինամիկայից ելնելով, ես հայտնեցի իմ մտավախությունն այն մասին,որ ստիպված ենք լինելու հավկիթ ներմուծել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերին հանրապետության առևտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ բարձրացման առնչությամբ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել հավի ձվի շուկայում: