A
A
Խարբերդի ամառանոցներում այրվել են 26-րդ փողոցի տներից մեկը և հարևան տան տանիքը
Աջակցիր «Ա1+»-ինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 24-ին, ժամը 23:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հեթապահ խումբը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է հունիսի 25-ին ժամը 00:52-ին, մարվել՝ 01։37-ին։ Այրվել են տունը (մոտ 90 քմ) և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրեր։