Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հայերն, ինչպես երեսուն տարի առաջ՝ բարեհոգի են (տեսանյութ)

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում ելույթ կունենա Մոսկվայի «Վերածնունդ» երգչախումբը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տատյանա Ժդանովան հիշում է իր այցը Հայաստան դեռ երեսուն տարի առաջ և վերհիշում այն ջերմությունը, որ զգացել է հայերից այն տարի։

«Հայերը չեն փոխվել, նույն բարեհոգի մարդիկ են։ Իսկ ձեր երգչախմբային արվեստը միշտ է բոլորին հիացրել»,- նշեց տիկին Տատյանան։

Երգչախմբի հաջորդ համերգը տեղի կունենա հունիսի 28ին՝ Կամերային երաժշտության տանը։

Մանրամասն՝ տեսանյութում։