Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այս պահին, վերջին ճիգերն են գործադրում (տեսանյութ)

Արդեն 7 ամիս է՝ Արցախը շրջափակված է: Այս ընթացքում, արվել է հնարավորն ու անհնարը՝ սուղ պաշարները համաչափ բաշխելու, պակասող կամ վերջացած մթերքն ու ապրանքները այլ ապրանքներով փոխարինելու, գրեթե զրոյական հնարավորություններով՝ տեղական արտադրությունը ակտիվացնելու ուղղությամբ: Որոշ ոլորտներում դա հաջողվել է, սակայն որոշ ոլորտներում՝ հնարավորի սահմանները վաղուց հատվել են: Առավել խոցելի են փոքրիկներին սպասող մայրիկները: Մինչծննդյան խնամքն ու հետա-զոտությունների ամբողջ ծավալը, հնարավոր չէ ապահովել միայն Ստեփանակերտում ունեցած պաշարով ու սարքավորումներով: Այս պահին, վերջին ճիգերն են գործադրում՝ իրավիճակը վերահսկելի պահելու գերխնդիրն ունենալով: Ոլորտում՝ Արցախի բլոկադայի իրական հետևանքների ամբողջական պատկերը, սակայն, հնարավոր կլինի գնահատել ավելի ուշ: