Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-90x0wh-1005x586z-0.7816
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահիանի հետ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի միկրոբլոգում տեղեկացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցի մասին:

«Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման օրակարգում են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- գրել է ԱԳՆ խոսնակը: