Ֆրանսիական ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը հայ NFT արտիստների աչքերով
Աջակցիր «Ա1+»-ին1789 թվականին՝ Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Ֆրանսիայի Ազգային տոնը, որը ամբողջ աշխարհում առավել հայտնի է որպես Բաստիլի գրավման օր: Այս տարիների ընթացքում տարբեր աշխարհահռչակ արվեստագետներ և մշակութային գործիչներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են ֆրանսիական այդ տոնին՝ հիմք ընդունելով «Բոլոր մարդիկ ծնվում և մնում են ազատ և հավասար իրավունքներով» գաղափարախոսությունը:
Հաճախ արվեստագետները՝ անկախ ոլորտից՝ լինի նկարչություն, երաժշտություն, կինո և կամ քանդակագործություն, Բաստիլի ամրոցի գրավման գաղափարի ռեկոնստրուկցիան և ադապտացիան են ներկայացնում իրենց արվեստի ժանրում:
Թվային արվեստի զարգացմանը նպաստում է նաև պատմական իրադարձությունների «թվայնացումը»:
Հայ NFT նկարիչները ևս անմասն չեն մնացել. հայ-ֆրանսիական միասնությանը և դեպի ազատություն տանող համատեղ ուղուն նվիրված «Թավշյա արձագանքները» և «Ազատության շերտերը» վերնագրով NFT հավաքածուներն են ստեղծել, որոնք կարող եք տեսնել և ձեռք բերել ftNFT մարքեթփլեյսում: