Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Տնտեսություն Հասարակություն

Ինչո՞ւ կառավարությունը փոշմանեց․ միկրոբիզնեսն ավելի շատ հարկ կվճարի (տեսանյութ)

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսը զրկվեց հարկային արտոնություններից, որոնք սահմանվել էին 3 տարի առաջ։

Երեք տարի առաջ Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ լայնածավալ փոփոխություններ կատարեց Հարկային օրենսգրքում և նախ սահմանեց միկրոբիզնես հասկացությունը։ Այդպիսով՝ միկրոբիզնես է համարվում այն բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը։

Եվ միկրոբիզնեսի յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահվող 20 տոկոս եկամտային հարկը փոխարինվեց ընդամենը 5000 դրամով։ Միկրոբիզնեսից գնումը խոշոր բիզնեսի համար ազատվեց հարկերից և մի քանի այլ արտոնություններ, որոնք թեթևացնում էին փոքր տնտեսվարողների հարկային բեռը։

Անցած տարեվերջին, սակայն, ԱԺ-ն նորից կառավարության առաջարկությամբ չեղյալ համարեց այդ արտոնությունները, որոնցից մի մասն ուժի մեջ մտան այս տարվա հունվարից, մի մասը՝ հուլիսից։

Թե միկրոբիզնեսի վրա ինչ ազդեցություն կունենա արտոնությունների չեղարկումը, ներկայացնում են տնտեսագետները։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։