A
A
Բլինքենը և Ֆիդանը խոսել են հայ-ադրբեջանական խնդրի մասին
Աջակցիր «Ա1+»-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Պետական քարտուղարը և նախարարն՝ ի շարս այլ թեմաների, քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները և, մասնավորապես, անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են նաև սևծովյան հացահատիկի գործարքի վերսկսումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլարձակման հեռանկարը: