Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապահովագրավճարները նվազեցվում են

Տնտեսություն
bcc08be162ffce7ad3e5ec9093d0450c

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրա­ցում կատարելու մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 23-ին) սահմանվում է, որ հարկվող եկամուտը որոշելիս վարձու աշխատողների համախառն եկամտից նվազեցվում են գործատուների կողմից իրենց առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վախթանգ Միրումյանը' անդրադառնալով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությանը, որն ուղղված գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առող­ջության ապահո­վագրության համար կատարված ապահովագրավճարների նվազեցմանը: 

Յուրա­քանչյուր վարձու աշխատողի համար ապահովագրավճարները նվազեցվում են եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչեւ տասը հազար դրամի չափով:

Նախքան վերոնշյալ օրենսդրական փոփոխության իրականացումը' գործատուների կող­մից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարվող  ապահովագրավճարների գումարները վարձու աշխա­տող­ների համար համարվում էին հարկվող եկամուտներ, իսկ գործատուները պարտավոր էին այդ եկամուտների մասով հանդես գալ որպես հարկային գործակալ, այսինքն' հաշվարկել, պահել եւ պետա­կան բյուջե վճարել եկամտահարկի համապատասխան գումարները: Նախկինում գործող օրենսդրությունը, ըստ Վախթանգ Միրումյանի' չէր նպաստում, որպեսզի գոր­ծա­տու­նե­րը ապա­հո­վագրավճարներ կատարեին իրենց աշխատակիցների առող­ջու­թյան պահ­պա­նու­թյան նպա­տա­կով:

            Կատարված օրենսդրական փոփոխություններով սահմանվել է, որ եկամտի ստացման յուրա­քանչյուր ամսվա հաշվով մինչեւ տասը հազար դրամի չափով գործատուների կողմից իրենց վարձու աշխա­տող­ների առող­ջու­թյան ապահովագրության համար կատարված ապա­հո­վա­­գրավճարները եկամտահարկով հարկ­ման նպատակով համարվում են նվազեցվող եկա­մուտ­­ներ (հարկման ոչ ենթակա եկամուտներ), ինչը նաեւ նշանակում է, որ գործատուներն ազատ­վում են այդ չափի սահմաններում վարձու աշխատողների օգտին կատարված ապա­հո­վա­գրավճարներից եկամտահարկը հաշվարկելու, պահելու եւ պետական բյուջե վճարելու պար­տա­վորությունից: