Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ներողություն է խնդրել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կապված մոնտաժված տեսանյութ տարածելու համար։

«Ներողություն եմ խնդրում երեկ կատարածս մի անփույթ բանի համար»,- ասել է նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում, որը վերնագրված է՝ «Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար, բայց գոնե սելը ճռռալու փոխարեն, սելվորը չճռռար»։

Նա նշել էր, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է տեսանյութը մոնտաժել այնպես, որում չի եղել Հայկ Մարությանը։

Ըստ նրա՝ այս ամենը չէր լինի «այսքան տարօրինակ ու աբսուրդային», եթե չլիներ Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնում վերջին ելույթը կառավարության կողմից «ՄԱՆ» ավտոբուսների գնման մասին։

Տեսաուղերձի ընթացքում Ալեքսանյանը միացնում է Մարությանի ելույթի հատվածը, որում նա, անդրադառնալով ավտոբուսներ ձեռք բերելու թեմային, ասում է․ «Բերող էիք, բերեիք»։

Տեսաուղերձում ՔՊ պատգամավորը Մարությանի խոսքի այդ դրվագին պատասխանում է․ «Բերեցինք, բերեցինք, պարո՛ն Մարության, բերեցինք, որ այս արտահայտությունից հետո տանեք ու դնեք Ձեր նախընտրական հոլովակում։ Հետո էլ ինձ ասեք՝ «Կեղծում, կեղծում եք, ընտրություն էլ կկեղծեք»»։