Բացել լրահոսը Փակել լրահոսը
1809667414_0_169_1801_1182_1920x0_80_0_0_4e537733a29aa0c31ec0699d593b3387.jpg
A A
Քաղաքականություն

Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է շարունակելու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ կողմնորոշվենք մեր հաջորդ միջոցառումների վերաբերյալ, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինն՝ ի պատասխան հարցին՝ սպասվո՞ւմ է արդյոք նախարարների հաջորդ հանդիպում: