Բացել լրահոսը Փակել լրահոսը
1120092
A A
Պաշտոնական

ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվի։  Այս մասին Միշելը գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վստահ լինելու, որ ամբողջությամբ պահպանվում է հրադադարը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հանդեպ անվտանգ ու արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է ապահովել անհապաղ հումանիտար աջակցության հասանելիությունը»,- գրել է նա։