Բացել լրահոսը Փակել լրահոսը
380914985_6332143740224279_8835948264649102848_n
A A
Հասարակություն

Ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի ԼՂ քաղաքացիների կարիքները․ նախարարություն

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամլո խոսնակ Զառա Մանուչքրյանը։
 
«Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։
 
 Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- գրել է նա ֆբ-ի իր էջում։