Բացել լրահոսը Փակել լրահոսը
1121455
A A
Քաղաքականություն

Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայել դեմ

Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայելի դեմ։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna-ն, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։

«Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Աջակցում ենք պաղեստինցի մարտիկներին: Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը», - ասել է նա։