Բացել լրահոսը Փակել լրահոսը
EX-naxararneri-komitei-naxagah
A A
Քաղաքականություն

«Լեռնային Ղարաբաղի հայերի խնդիրը մեզ համար այսօր ամենակարևոր հարցերից է»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ․ Առավոտ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Լատվիայի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշի հետ հարցուպատասխանի ընթացքում ԵԽ քաղաքական 5 խմբերից երեքի խոսնակները ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին հարցեր տվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետ կապված։

Սոցիալիստների խմբի խոսնակ Մաքս Լուքսը, փաստելով, որ Ադրբեջանը ռազմական ուժի կիրառմամբ բռնի տեղահանել է 120 հազար հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը, հարցրեց՝ չեք կարծո՞ւմ, որ պետք է դադարեցնենք այդ երկրի հետ գազային պայմանագրերը։

Կրիշյանիս Կարինշին ասաց, որ ԵԽ-ն ծառայում է որպես քաղաքական երկխոսության հարթակ, և խնդիրները պետք է լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Նաև հայտնեց, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կայցելի Հայաստան։

ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ ի՞նչ է պատրաստվում ԵԽ նախարարների կոմիտեն անել վերջ դնելու անդամ երկրների կողմից ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման շարունակական քաղաքականությանը, ինչպես նաև միջանկյալ միջոցների չկատարմանը։

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահն ասաց, որ ներկայումս սա լուրջ խնդիր է ԵԽ-ի համար և պատրաստվում են դիմել մինչև անգամ կոշտ միջոցների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով