Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զուրաբիշվիլի
A A
Քաղաքականություն

Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը

«Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ հակառակ կառավարության արգելքի մեկնելով արտերկիր, ինչը կարող է հիմք դառնալ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»,- ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան:

Իմփիչմենթի միջնորդությունը, որը ստորագրել է 80 պատգամավոր, դատարանում ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Իմփիչմենթի վերաբերյալ խորհրդարանի պատգամավորների սահմանադրական բողոքը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը՝ դեմ արտահայտվել:

Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու հարցը։ Որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։