Բացվել է Ֆասթ Բանկի 32-րդ մասնաճյուղը Գավառ քաղաքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան 9/3 հասցեում բացվել է Ֆասթ Բանկի նոր՝ 32-րդ մասնաճյուղը։ Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։
«Գավառ» մասնաճյուղի բացումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում։
«Ֆասթ Բանկի թիմը շարունակաբար աշխատում է իր հաճախորդներին սպասարկման լավագույն պայմաններ առաջարկելու համար։ Դրանով է պայմանավորված թե՛ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, թե՛ արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի վերանորոգումն ու ավելի ժամանակակից, նորաոճ տեսքի բերելը։ Բանկը ձգտում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդները ֆինանսական գործարքներ կատարելիս կամ պարզապես խորհրդատվություն ստանալիս լիարժեք հարմարավետ զգան իրենց»,-նշված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մանրամասները՝ տեսանյութում։