Ալավերդում արտառոց ոչինչ չի եղել, տեղի է ունեցել իշխանափոխություն. Արամ Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռի թվ
Լոռու մարզի ՏԻՄ ոլորտում առկա խնդիրների մասին է հարցազրույցը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ:
Պարոն մարզպետ, եթե դիտարկենք ՏԻՄ ոլորտում առկա խնդիրները, ապա կարող ենք արձանագրել, որ միայն Լեոռու մարզում կա երկու թեժ կետ՝ Վանաձորը և Ալավերդին:
-Նախ, Ալավերդու մասին. Այնտեղ արտառոց ոչինչ չի եղել, տեղի է ուցել իշխանափոխություն, այսինքն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իմպիչմենտի հայտ է ներկայանացրել մեկ տարին լրանալուց հետո, օրենքն է այդպես, մեկ տարուց շուտ հնարավոր չէ իմպիչմենտ հայտարարել: Ես «թեժ կետ» ձևակերպման հետ համաձայն չեմ, եթե նույնիսկ եղել է թեժ կետ, ապա այն մարվել է: Այսօրվանից Ալավերդու համայնքապետարանը բնականոն հունով շարունակում է աշխատել և որևէ լարվածություն կամ խնդիր ես չեմ տեսնում: Նորմալ քաղաքական գործընթաց է տեղի ունեցել:
Ինչո՞վ էր պայմանավորված գործող քաղաքապետին անվստահություն հայտնելը:
-Ցանկացած ընդիմություն աշխատում է այն ուղղությամբ, որ ինքը դառնա իշխանություն, և եթե ընդդիմության հաշվարկները ճիշտ են լինում, ապա դա հնարավոր է դառնում և նա փորձում են իրականացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրած ծրագրերը:
Ընդդիմությունն ասում է, որ օրենքի խախտումով է իշխանափոխություն եղել և ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել նույնիսկ մտնել դահլիճ:
-Ոչ, դրա հետ էլ համաձայն չեմ, փաստերը վկայում են հակառակի մասին՝ ավագանու անդամներին բոլորին էլ հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք մուտք գործեն նիստերի դահլիճ, որևիցե խոչնդոտ ավագանու անդամների մասով տեղի չի ունեցել, նրանք պարզապես հրաժարվել են մտնել նիստերի դահլիճ: Իրենց մոտ էլ հակասություն կա, եթե անօրինական գործողություն էր կազմակերպված՝ ինչո՞ւ էին ուզում մտնել դահլիճ: Ամեն բան տեղի է ունեցել օրենքի տառին և ոգուն համապատասխան: Չի էլ նշվում, թե որ օրենքն է խախտվել:
Ինչպե՞ս եք գնահատում արդեն նախկին քաղաքապետի աշխատանքը:
-Քաղաքապետի աշխատանքը պետք է գնահատի ժողովուդը, այլ ոչ թե մարզպետը: Այնտեղ մոտ 300 քաղաքացի էր հավաքվել, և եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ 100 հոգի այդ համայնքի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ եթե քաղաքապետի կողմնակիցներից մի 200 հոգի հավաքվել էր՝ ես դա նորմալ եմ համարում, դրանք այն մարդիկ էին, որոնք շահեր ունեին, դրա համար էլ եկել էին այդ հավաքին:
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ավագանու «Ապրելու երկիր» անդամին ներգրավել եք ձեր կողմը:
-Մենք չենք ներգրավել մեր կողմը, դեռ ամիսներ առաջ բժիշկը հայտարարել էր, որ խնդիրներ և անհամաձայնություններ ունի քաղաքապետի հետ, և երբ մենք իմպիչմենտի գործընթացք սկսեցինք՝ բժիշկը միացավ մեզ և քվեարկեց քաղաքապետի մեր թեկնածուի օգտին…