Բացել լրահոսը Փակել լրահոսը
414479510_323510223978420_1996422925204688849_n
A A
Պաշտոնական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
‼️Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
🚫Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
❌Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։
❌Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:
 
❌Բերդ-Ճամբարակ, Տուֆաշեն-Հայկասար և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները, Սարավան-«Զանգեր» հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
❄️Սյունիքի մարզում, Հրազդան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Ախուրյանի տարածաշրջաններում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:
 
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։