Բացել լրահոսը Փակել լրահոսը
420120318_764506119040221_9050370792155686940_n
A A
Պաշտոնական

2023-ին մեկնարկել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը․ ԱԳՆ

Շարունակելով 2023թ. եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփոիչ անդրադարձերը՝ նշենք, որ 2023թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում:
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ:
 
Տարվա ընթացքում կայացել են նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցերը տարածաշրջան, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի շփումները ՄԹ նորանշանակ ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ:
 
Միացյալ Թագավորության գործադիր և օրեսնդիր մարմինների, գիտահետազոտական, լրատվական շրջանակների հետ ակտիվ քննարկումները միտված են եղել զարգացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև փոխըմբռնումը տարածաշրջանային հարցերի շուրջ: Տնտեսական համագործակցության զարգացման նպատակով Լոնդոնում կազմակերպվել է հայ-բրիտանական գործարար համաժողով: