Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

«Միասնական և հոգատար»: Ucom-ն իր մասնակցությունն է ունեցել «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը (տեսանյութ)

Ucom ընկերությունը շարունակում է իր հոգատարության և բարության նախագծերը` աջակցելով այն մարդկանց ու խմբերին, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Այս անգամ ջանքերը միավորվել են «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի միջև հաստատված համագործակցության ներքո, որի շրջանակում «Գալաքսի»-ի կազմում հանդես եկող ընկերությունները աշխատակիցները, հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն են ցուցաբերել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

«Այս կարևոր նախաձեռնության բոլոր փուլերին մենք մասնակցել ենք պատասխանատվության բարձր գիտակցումով ու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Սա միայն բարեգործություն չէ, սա մթության մեջ լույս վառել է: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ նրանք մենակ չեն և Հայաստանում նրանց գրկաբաց են ընդունում: Համատեղ ուժերով փորձել ենք նվազեցնել արցախցի հայրենակիցների սոցիալ-հոգեբանական բեռը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Միասնական և հոգատար» կարգախոսով ընկերության բազմաթիվ աշխատակիցներ սահմանված ժամային գրաֆիկով մասնակցել են 20 կգ տարողությամբ արկղերի պատրաստմանը և Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում այդ փաթեթներն արցախցիներին հանձնելու գործընթացներին:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը լիահույս է, որ միասնական ու հոգատար նախաձեռնության արդյունքում Արցախցի հայրենակիցները կկարողանան բավարարել որոշ կենսական պահանջմունքներ:

«Այս նախաձեռնության շարունակականությունը ապահովվելու է նաև հետագայում և ուրախ ենք, որ Հայկակական կարմիր խաչի օգնությամբ կարողացանք հասցեական օգնություն ցուցաբերել իրապես կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Կորպորատիվ սոցիալական պատասպանատվությունը Հայաստանում պետք է փոխանցվի նաև մեր մյուս գործընկերներին, որպեսզի միասնական աշխատանքի արդյունքում հասնենք հաջողության»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ողջունում և կարևորում է հետևողականորեն կյանքի կոչված այս նախաձեռնությունը։

«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ու պատրաստակամություն զգա աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ինտեգրվեն և արժանապատիվ կենսակերպ ունենան»,-նշել է Աննա Եղիազարյանը:

 

 

***

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

***

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: