Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք տեսել ենք, թե պետական համակարգում ինչպես են ձևավորվում դոլարային միլիոնատերերը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)

 «Ինձ համար տարօրինակ է տեղեկությունը, թե այդ մարդիկ այդքան գումար չեն ունեցել»,- «Ա1+» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով կուսակցությանը տարբեր քաղաքացիների կողմից գումարներ փոխանցելու աղմկոտ պատմությանը։

Բաբկեն Թունյանն անդրադարձավ նաև էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի հնարավոր առնչությանն այն մրցույթին, որը չեղյալ է համարվել և քրեական գործ հարուցվել։ Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց երկու ամսով տնային կալանք է կիրառել։

Ինչ վերաբերում է դպրոցաշինության և ճանապարհաշինության ոլորտում առկա թերություններին, պատգամավորն ասում է՝ վերահսկողության խնդիր կա։ Թունյանը, սակայն, հերքում է, թե իրենց իշխանության օրոք պետական գերատեսչություններում համակարգային կոռուպցիա է եղել։ «Մենք տեսել ենք, թե պետական համակարգում ինչպես են ձևավորվում դոլարային միլիոնատերերը, և չեմ հիշում, որ որևէ մեկի նկատմամբ նման քրեական գործեր հարուցված լինեն»,- անդրադառնալով նախկին իշխանություններին՝ հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։