Մենք ՀԱՊԿ-ին հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության վերաբերյալ կանխատեսում անել՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել ու անում է, որ նման վտանգ չլինի:
Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պատերազմի վտանգի վերաբերյալ հարցին:
«Մեր կողմից ամեն ինչ արվել է և արվում է, որ նման վտանգ չլինի»,-ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով Ալիևի հռետորաբանությանը՝ նա շեշտեց, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ:
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց:
«Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե՝ Հայաստան»,-ասաց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում