Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը չի սպասում, որովհետև վախենում է, Ուկրաինայում իրավիճակը կփոխվի․ Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

«Ինչո՞ւ Ադրբեջանը չի սպասում և հանգիստ չի աշխատում: Որովհետև վախենում է, իրավիճակը կարող է փոխվել։ Իրավիճակը կարող է փոխվել ոչ թե այստեղ, այլ Ուկրաինայում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

Նրա կարծիքով ղարաբաղցիների արտաքսումը, անգամ շրջափակումը հնարավոր չէր լինի, եթե չլիներ ուկրաինական պատերազմը։

Խոսելով Հարավային կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման մասին, քաղաքագետն ասում է, թե տարածաշրջանում արևմուտքը պետք է փոխարինի ոչ թե ՌԴ-ին, այլ ՌԴ-ի առասպելին, քանի որ այդ երկիրը չի կատարել իր պարտականություններն ու այլևս այստեղ մենաշնորհ չունի։ «ՌԴ-ն մեր տարածաշրջանում չի կարող լինել ազնիվ միջնորդ։ Նախ նա կովկասյան երկիր է, Հյուսիսային Կովկասը նրա մի մասն է։ Բացի այդ նա զենք է վաճառել և Հայաստանին, և Ադրբեջանին․ ազդեցություն ունի թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա»,- հավելեց Իսկանդարյանը։

Ինչ վերաբերում է ուսաական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելու վերաբերյալ քննարկումներին, Իսկանդարյանն ասում է, դա մինչև 2044 թվականը հնարավոր չէ, քանի որ ըստ պայմանագրի՝ դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՌԴ-ի համաձայնությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում