Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (14)
A A
Պաշտոնական

Բռնվեցին մեքենայից գողություն կատարելու պահին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 3.30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը:

Անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները նախազգուշացրել են, որպեսզի կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել: Ոստիկաններից մեկը իրեն ամրակցված ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո միայն երիտասարդները կանգնել են: Նրանք գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա երիտասարդը՝ Վարդենիս քաղաքի, իսկ 23-ամյա երիտասարդը՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ է:


Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: