Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոսկեպար
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կրկին Ոսկեպարում է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնք: Նա հանդիպման մասին գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում  ունեցա բնակիչների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

ՀՀ վարչապետն իր խոսքում մի քանի անգամ նշել է՝ չի բացառում՝ որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն իր հերթին տեղեկացնում է, որբՈսկեպարում, վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։