Բացել լրահոսը Փակել լրահոսը
պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

«Ուրալի» վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից

ՀՀ ՊՆ-ից հայտնում են․

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների
 
Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։
 
12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։
 
Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից: