Բացել լրահոսը Փակել լրահոսը
857
A A
Հասարակություն

Ճշմարտությունը կհաղթի, պետք է հաղթի, որ մեր ժողովուրդն ազատագրվի այս ստորացման, նվաստացման գործընթացից.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան:

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց` ի սկզբանե հավատացել է, որ մարդիկ միանալու են շարժմանը:

«Ես նորից եմ ասում` սա ստի ու ճշմարտության պայքար է, դուք մտածեք` սուտը կհաղթի՞: Ոչ: Ճշմարտությունը կհաղթի, պետք է հաղթի, որ մեր ժողովուրդն ազատագրվի այս ստորացման, նվաստացման գործընթացից, ուրիշ ճանապարհ ու ելք չկա»,- նշեց Սրբազանը:

«Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա»,- ընդգծեց Սրբազանը: