A
A
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։