Բացել լրահոսը Փակել լրահոսը
171046219
A A
Հասարակություն

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Արևելյան Ադրբեջանի շրջանում։

Փրկարարները փորձում են հասնել ուղղաթիռին։

 Երկրի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր, սակայն եղանակային վատ պայմանները դժվարացնում են նրանց աշխատանքը։

«Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է։ Հուսանք, որ շուտով դեպքի վայր կհասնեն փրկարարական ջոկատները, և մենք լրացուցիչ տեղեկություններ կստանանք»,- ասել է Ներքին գործերի նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Ռաիսին մեկնել էր Ադրբեջան՝ հանդիպելու նախագահ Իլհամ Ալիեւի հետ։